կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրանադա-Աթլետիկ խաղն ընդհատվել է երկրպագուի մահվան պատճառով

Գրանադա-Աթլետիկ խաղն ընդհատվել է երկրպագուի մահվան պատճառով

Լա Լիգայի հանդիպումն ընդհատվել է տրիբունայում գտնվող երկրպագուի սրտի կաթվածի պատճառով։

16-րդ տուրի «Գրանադա»-«Աթլետիկ» խաղն ընդհատվել է 17-րդ րոպեին։ As-ը հայտնում է, որ տրիբունաներում գտնվող երկրպագուներից մեկի մոտ սրտի և շանչառության կանգ է գրանցվել։ Հյուրերի դարպասապահ Ունայ Սիմոնը նկատել է կատարվածը և խնդրել է դադարեցնել խաղը, որից հետո երկու թիմերի բժիշկները մոտեցել են տրիբունային՝ օգնություն ցույց տալու համար։

Խաղի դադարեցումից 20 րոպե անց մրցավար Միգել Անխել Օրտիս Արյասը թիմերին տարել է հանդերձարան։ Հաղորդվում էր, որ վիրավոր երկրպագուն գտնվում է ծանր վիճակում, սակայն բժիշկներին հաջողվել է նրան տարհանել տրիբունայից։ Որոշվել է չվերսկսել խաղը։

 
Ավելի ուշ բասկյան ակումբը հայտարարել է, որ երկրպագուին չի հաջողվել փրկել, և նա մահացել է։

  • Կիսվել: