շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գոռի հաղթանակը ճիշտ տեղում և ժամանակին էր․ Արայիկ Հարությունյան

Գոռի հաղթանակը ճիշտ տեղում և ժամանակին էր․ Արայիկ Հարությունյան

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով Գոռի հաղթանակը ճիշտ տեղում և ժամանակին էր։ 

«Գոռը նախ թիմին օգնեց, որպեսզի ավելի ոգևորվեն և ավելի մեծ ցանկությամբ ելույթ ունենան մեր հաջորդ մարզիկները։ Իսկ մեզ բոլորիս վերջին օրերի լարվածությունը թոթափեց և կարծում եմ Գոռի հաղթանակը ճիշտ տեղում և ժամանակին էր»,- ասաց Հարությունյանը։  

  • Կիսվել: