Գոռ Սահակյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Էր-Ռիյադում մեկնարկած աշխարհի առաջնությունում մեր ծանրորդ Գոռ Սահակյանը երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժությունում նաև փոքր արծաթի արժանացավ: Շնորհավոր առաջին մեդալը»,-նշել է նա: