հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն՝ հռչակվելով Ասիայի եռակի չեմպիոն

Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն՝ հռչակվելով Ասիայի եռակի չեմպիոն

Հնդկաստանում կայացած ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է հաղթողի կոչումը:

Հանդես գալով +110 կգ քաշային կարգում՝ 31-ամյա մարզիկը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք՝ իր կարիերայում 3-րդ անգամ հռչակվելով Ասիայի չեմպիոն:

​Մինասյանի գլխավոր մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին էր, որը երկամարտի 445 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Իրանցի ծանրորդը հրում վարժությունում բարձրացրեց 261 կգ և սահմանեց համաշխարհային ռեկորդ, սակայն երկու վարժությունների հանրագումարով զիջեց առաջատարին: Լավագույն եռյակը եզրափակեց Հարավային Կորեան ներկայացնող Սոն Յոն Հվանը, որի վերջնական արդյունքը 416 կգ էր:

​Հատկանշական է, որ Ասիայի առաջնությունում Մինասյանի գրանցած վերջնական արդյունքը 6 կգ-ով գերազանցում է այն ցուցանիշը, որով հայաստանցի Վարազդատ Լալայանն ավելի վաղ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

  • Կիսվել: