Գոռ Մինասյանը դարձավ Ասիայի չեմպիոն
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն առաջին հաղթանակը նշեց Բահրեյնի հավաքականի կազմում: Բահրեյնում ավարտված ծանրամարտի Ասիայի առաջնությունում հայ ծանրորդը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտի 452 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը, նաեւ Ասիայի երկու ռեկորդ սահմանեց: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը։
Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը բարձրացրեց 210 կգ, որը Ասիայի ռեկորդ է, հրում վարժությունում՝ 242 կգ: Երկամարտի 452 կգ-ով Մինասյանը դարձավ ոսկե մեդալակիր, սահմանելով նաեւ երկամարտի Ասիայի ռեկորդ:
Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Իրանի ներկայացուցիչ Ալի Դավուդին (438 կգ 195+243), բրոնզե մեդալակիր Իրանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մոհսեն Դադրասասլ (407 կգ, 190+217):