չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գոռ Կարապետյանը՝ Ձյուդոյի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Գոռ Կարապետյանը՝ Ձյուդոյի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Ձյուդոյի պատանիների հավաքականը, Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մասնակցում է օգոստոսի 24-28-ը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից:

Մրցումների երրորդ օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը, տանելով 5 հաղթանակ, գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ:

Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ձյուդոյի մարզիչ՝ Վահե Թորոսյանի սանն է:

  • Կիսվել: