երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Globe Soccer Awards. Տարվա լավագույն մարզիչի մրցանակի 8 հավակնորդները

Globe Soccer Awards. Տարվա լավագույն մարզիչի մրցանակի 8 հավակնորդները

Հրապարակվել է 2023թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչի մրցանակի հավակնորդների եզրափակիչ ցուցակը, Globe Soccer Awards-ի վարկածով։

Մրցանակին հավակնում են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ  Խոսեպ Գվարդիոլան, Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, անցած մրցաշրջանում «Նապոլիի» հետ Իտալիայի չեմպիոն դարձած, այժմ Իտալիայի հավաքականը գլխավորող Լուչանո Սպալետին եւ Մարսել Կոլերը («Ալ Ահլի Կահիրե»)։

Անցած տարի այս մրցանակին արժանացել էր Կառլո Անչելոտին։

  • Կիսվել: