ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գիտեմ՝ ով է լինելու հաջորդ մրցակիցս. Արման Ծառուկյան

Գիտեմ՝ ով է լինելու հաջորդ մրցակիցս. Արման Ծառուկյան

ՌԴ-ը ներկայացնող UFC-ի թեթևքաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է իր ծրագրերի մասին:

«Արդեն գիտեմ՝ ով է լինելու հաջորդ մրցակիցս: Ամենայն հավանականությամբ, կմենամարտեմ աշնանը: Մրցակիցս թեթևքաշային կարգի լավագույն տասնյակից է, սակայն UFC-ն դեռևս պաշտոնապես չի հաստատել»,- ասել է 25-ամյա մարզիկը Heroes MMA Podcast-ի եթերում:

Ծառուկյանը 21 մենամարտ է անցկացրել MMA-ում (18 հաղթանակ, 3 պարտություն): Վերջին մենամարտում Արմանը մրցավարների որոշմամբ պարտվել է լեհ Մատեուշ Գամրոտին: 25-ամյա մարզիկը UFC-ում ելույթ է ունենում 2019 թվականից:

  • Կիսվել: