Ղուկաս Սահակյանը նվաճել է վետերանների ըմբշամարտի Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը
Ղուկաս Սահակյանը (70 կգ քաշային կարգ) նվաճել է վետերանների Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բուլղարիայում կայացած Աշխարհի առաջնությունում Սահակյանը հանդես է եկել C դիվիզիոնում: Անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին: Եզրափակչում Սահակյանը 2:6 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող վետերան ըմբիշին: