ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գասպար Տերտերյանը՝ Աշխարհի չեմպիոն. հայ ըմբիշի փայլուն հաղթանակը եզրափակչում

Գասպար Տերտերյանը՝ Աշխարհի չեմպիոն. հայ ըմբիշի փայլուն հաղթանակը եզրափակչում

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակչում նա ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեվին Գրասսոյին և հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Սա Հայաստանի առաջին մեդալն էր Աշխարհի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Գասպարը կիսաեզրափակիչ գոտեմարտում 5-1 հաշվով հաղթել էր իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: 1/4 եզրափակչում նա բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել էր թուրք Յուսուֆ Քիլչանին: Մինչ այդ նա առավելության էր հասել ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ, իսկ որակավորման փուլի գոտեմարտում Գասպարը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին:

  • Կիսվել: