Ֆուտբոլիստը պետք է լինի աշխատասեր և համեստ․ Էդուարդ Սպերցյան
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ֆուտբոլիստի համար ամենակարևոր որակների և հոգեբանական ճնշումը հաղթահարելու մասին, գրում է armsport.am-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի «Կրասնոդարի» ֆուտբոլիստը։ Աշխատասեր և համեստ։ Ինչ վերաբերում է ճնշմանը, պետք է հանգիստ վերաբերվել դրան։ Եթե կա ճնշում կամ այլ խոչընդոտներ, անհրաժեշտ է կենտրոնանալ ֆուտբոլի վրա և շարունակել մարզվել։
Այսօր հաջողվեց իրացնել երկու հնարավորություն, սակայն առաջին խաղակեսում չկարողացա օգտագործել իմ պահը։ Դեռ շատ բան կա, որի վրա պետք է աշխատել։ Մոռանում ենք այս խաղը և առաջ շարժվում», — ասել է Սպերցյանը Metaratings.ru-ի հետ զրույցում։
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ 25-ամյա կիսապաշտպանը 151 խաղում խփել է 48 գոլ և կատարել 36 գոլային փոխանցում։
Հինգ տուրերից հետո «Կրասնոդարը» վաստակել է 12 միավոր և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Հաջորդ տուրում «ցուլերը» արտագնա խաղում կմրցեն «Կռիլյա Սովետովի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին։
Թեգեր: էդուարդ սպերցյանկրասնոդարՄերոնք դրսում


