չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՖԻՖԱ-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը

ՖԻՖԱ-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը գրանցել է անկում։

Հայաստանի ընտրանին նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 104-րդ տեղը։ Ազգային թիմի դիրքերի վրա ազդել են հոկտեմբերյան հավաքի ընթացքում կրած երկու պարտությունները։

ՖԻՖԱ-ի վարկանիշի (հոկտեմբերի 17-ի դրությամբ) լավագույն տասնյակը՝

  1. Իսպանիա (1) - 1880,76 միավոր
  2. Արգենտինա (3) - 1872,43
  3. Ֆրանսիա (2) - 1862,71
  4. Անգլիա (4) - 1824,3
  5. Պորտուգալիա (5) - 1778
  6. Նիդեռլանդներ (7) - 1759,96
  7. Բրազիլիա (6) - 1758,85
  8. Բելգիա (8) -1740,01
  9. Իտալիա (10) - 1717,15
  10. Գերմանիա (12) - 1713,3

Փակագծերում նշված է նախորդ վարկանիշային աղյուսակում թիմի զբաղեցրած տեղը։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: