չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՖԻՖԱ-ն մեկ տարով որակազրկել է 7 ֆուտբոլիստի

ՖԻՖԱ-ն մեկ տարով որակազրկել է 7 ֆուտբոլիստի

ՖԻՖԱ-ն մեկ տարով որակազրկել է Մալայզիայի հավաքականի յոթ խաղացողի՝ փաստաթղթերի կեղծման համար։ Նրանց թվում է նաև «Ալավեսի» պաշտպան Ֆակունդո Գարսեսը։

 

Պատժամիջոցների են ենթարկվել նաև Գաբրիել Ֆելիպեն, Ռոդրիգո Հոլգադոն, Իմանոլ Մաչուկան, Ժոաո Ֆիգեյրեդոն, Ջոն Իրազաբալը և Հեկտոր Ալեխանդրո Ջևել Սերանոն։ Բոլոր խաղացողներն ունեն արգենտինական, իսպանական, բրազիլական և հոլանդական ծագում։

 

ՖԻՖԱ-ի տվյալներով՝ ֆեդերացիան ներկայացրել է խաղացողների մրցումներին մասնակցելու հայտեր՝ տրամադրելով կեղծ փաստաթղթեր։ Նրանք բոլորը ընդգրկվել են Ասիայի գավաթի երրորդ փուլի Վիետնամի դեմ (4:0) որակավորման հանդիպման հայտացուցակում և մասնակցել են խաղին։

Ֆուտբոլիստները նաև տուգանվել են 2000 շվեյցարական ֆրանկի (մոտավորապես 2100 եվրո) չափով։ Մալայզիայի ֆուտբոլի ասոցիացիան պարտավորվել է վճարել 350 հազար շվեյցարական ֆրանկի (մոտավորապես 374,000 եվրո) չափով տուգանք։

 

Որոշումը կարող է բողոքարկվել ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտեում։

  • Կիսվել: