երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
FAF-ն ամփոփել է 2023 թվականը

FAF-ն ամփոփել է 2023 թվականը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումն ամփոփել է 2023 թվականը։

«FAF-ը հերթական ոսկե մրցաշրջանն անցկացրեց` աջակցելով մեր ազգային հավաքականին ինչպես տնային, այնպես էլ արտագնա բոլոր խաղերի ժամանակ (բացառությամբ Թուրքիայի հավաքականի դեմ խաղի, որն ՈւԵՖԱ-ի որոշմամբ անցավ առանց հյուր թիմի երկրպագուների)։

Երկրպագուների միասնական երթեր բոլոր տնային և արտագնա խաղերին ընդառաջ։

Աջակցության ծավալուն ակցիաներ տնային խաղերին (Պերֆորմանս)։

Ազգային հավաքականի բոլոր նորեկների պատշաճ դիմավորում օդանավակայանում։

Կարևորագույն խաղերից առաջ աջակցություն թիմին բաց մարզումների ժամանակ։

Բոլոր արտագնա խաղերին մեր ընտրանուն հյուրանոցից ճանապարհում դեպի մարզադաշտ։

Բոլոր արտագնա խաղերին երկրպագուների համար խաղի համատեղ դիտումներ։

Ազգային հավաքականին նվիրված երգի թողարկում սիրված երգիչ Արամ mp3-ի հետ։

Սա 2023-ի գործունեության մի մասն էր, մյուս մասը մինչ օրս ուղված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջին անհրաժեշտության պարագաներով, գույքով ապահովելու գործունեությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: