չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը հայտնի է

Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը հայտնի է

ՊՍԺ-ի հարձակվող Դեզիրե Դուեն հաղթել է Golden Boy մրցանակը, որը շնորհվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։

2024/25 մրցաշրջանում Դուեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 61 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։

20-ամյա ֆրանսիացին փարիզյան թիմի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև Ֆրանսիայի առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը։

Անցած տարի Golden Boy մրցանակի դափնեկիր էր դարձել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։

  • Կիսվել: