երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ես չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ. Նազիկ Ավդալյան

Ես չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ. Նազիկ Ավդալյան

Վերջին շրջանում տարբեր խոսակցություններ և շահարկումներ են շրջանառվում իմ անվան շուրջ, ուստի կարևոր եմ համարում հստակեցնել իմ դիրքորոշումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
 
՛՛Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ուղիղ ինձանից։
 
Դուք այդ լուրը չեք իմանա սուտ աղբյուրներից։
 
Այսօր իմ ամբողջ ուշադրությունն ու ուժերը ուղղված են հասարակական գործունեությանը՝ մասնավորապես մարզերում սպորտի զարգացմանը։ Ես իրականացնում եմ կոնկրետ նախագիծ, որն ունի հստակ նպատակ՝ ստեղծել հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար զբաղվել սպորտով, զարգացնել առողջ կենսակերպը և ուժեղացնել մարզական ենթակառուցվածքները մարզերում։
 
Ես չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ։
 
Բնական է, որ նման նախաձեռնությունները պահանջում են նաև պետական աջակցություն․
Ինչևէ, ես զբաղվում եմ իմ գործով, իսկ սուտ մամուլը և կեղծ էջերը՝ իրենց գործով՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: