հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ես այլևս նույնը չեմ, ինչ նախկինում էի․ Մբապե

Ես այլևս նույնը չեմ, ինչ նախկինում էի․ Մբապե

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է իր մտքերով՝ կապված իր խաղի փոփոխությունների հետ։

Ֆրանսիացի աստղը «Ռեալ Մադրիդի» կազմում խաղում է 2024 թվականի ամռանից։ Նախկինում հարձակվողը ներկայացրել է ՊՍԺ-ն և «Մոնակոն»։

«Փոխվե՞լ եմ հինգ տարվա ընթացքում։ Հուսով եմ՝ այո, քանի որ դա ֆուտբոլիստի համար բնական գործընթաց է»:

Դու միշտ պետք է զարգանաս։ Լավ չէր լինի, եթե ես նույնը մնայի։ Կարծում եմ՝ շատ բան եմ սովորել և ավելի լավ մարդ եմ դարձել, մասամբ՝ իմ թույլ տված սխալների շնորհիվ։ Փոփոխությունը դեպի լավը միշտ լավ բան է։ Ես այն մարդը չեմ, ինչ նախկինում էի», - 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Madrid Universal»-ը։

Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրած 13 խաղում խփել է 16 գոլ։

  • Կիսվել: