ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երիտասարդական ԱԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ կիսաեզրափակչում է

Երիտասարդական ԱԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ կիսաեզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ:

55 կգ Կարապետ Մանվելյանը 1/8 եզրափակչում 10-4 հաշվով վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի ըմբիշի նկատմամբ, տարավ ղազախ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, քառորդում 8-0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ադրբեջանցի ըմբիշի հետ, փոխանցում է armsport-ը։
 
63 կգ քաշային Արման Վարդանյանը 1/8 եզրափակչում 5-0 հաշվով հաղթել է լիտվացի ըմբիշին, քառորդ եզրափակչում 10-7 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժերը կչափի ղրղզ ըմբիշի հետ:
 
87 կգ քաշային Վիգեն Նազարյանն էլ որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 8-3 հաշվով առավելության է հասել եգիպտացի ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3-1 հաշվով ուժեղ է գտնվել Ուկրաինայի ներկայացուցչից: Կիսաեզրափակչում Նազարյանը կգոտեմարտի ղազախ Մակատ Սայլաուի հետ:
 
Մեկնարկում պարտություն է կրել 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը՝ որակավորման փուլում 1-5 հաշվով զիջելով Ադրբեջանի ներկայացուցչին: Իսկ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը 1/8 եզրափակչում էստոնացի ըմբիշին 8-0 հաշվով հաղթելուց հետո քառորդ եզրափակչում 2-7 հաշվով զիջել է Իրանի ներկայացուցչին:

  • Կիսվել: