հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Երեք մրցաշրջանում Արսեն Զախարյանը երրորդ անգամ փոխեց խաղաշապիկի համարը

Երեք մրցաշրջանում Արսեն Զախարյանը երրորդ անգամ փոխեց խաղաշապիկի համարը

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2025/26 մրցաշրջանում կխաղա «21» համարով։ Այս մասին տեղեկացնում է բասկյան ակումբը:

Հայ ֆուտբոլիստի «12» համարը ստացել է ակումբի նորեկ Յանխել Էրերան, իսկ Արսենի նախկին՝ «8» համարով հանդես է գալիս Բենյատ Տուրյենտեսը:

Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել: Իր նորամուտի մրցաշրջանում Արսենը 40 խաղ էր անցկացրել, սակայն երկրորդում վնասվածքների պատճառով մասնակցել էր ընդամենը 4 հանդիպման:

2019-2023 թվականներին «Ռեալ Սոսյեդադում» «21» համարով խաղում էր թիմի առաջատարներից Դավիդ Սիլվան:

  • Կիսվել: