հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի․ Ռոնալդուն հայ տղայի հետ տեսանյութ է հրապարակել

Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի․ Ռոնալդուն հայ տղայի հետ տեսանյութ է հրապարակել

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի դեմ Երևանում կայացած խաղից առաջ խաղադաշտում իրեն ուղեկցող երեխայի հետ շփումից։  Ռոնալդուն տեսանյութին կից գրել է. 

«Ես երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շնորհակալ եմ սիրո և աջակցության համար, որ ստանում եմ ամեն օր և հույս ունեմ, որ յուրաքանյուր ոչ հնարավորություն կունենա գնալ իր երազանքի հետևից»։ 

Ռոնալդուի և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութերը լայն տարածում էին ստացել սոցիալական ցանցերում Հայաստան-Պորտուգալիա խաղից անմիջապես հետո։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին հյուրընկալել էր Պորտուգալիայի ազգային թիմին։ Պորտուգալիայի հավաքականը այդ խաղում հաղթանակի հասավ 5-0 հաշվով:

  • Կիսվել: