շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի հրաձգության բրոնզե մեդալակիր

Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի հրաձգության բրոնզե մեդալակիր

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող գնդակակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, օդամղիչ ատրճանակ ձևի 10մ, 60 կրակոց վարժությունում նա խոցելով 577 միավոր, 59 մասնակիցների մեջ գրավել է 3-րդ տեղը և մտել կիսաեզրափակիչ փուլ: Այստեղ մեր մարզուհին խոցել է 250.0 միավոր և պահպանել է 3-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Էլմիրա Կարապետյանը 2022 թվականի աշխարհի առաջնությունում ձեռք էր բերել Փարիզ-2024 օլիմպիական խաղերի ուղեգիր:

  • Կիսվել: