Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարում հաղթել է աշխարհի 108-րդ ռակետ Վան Սիյուին
Աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարում հաղթել է աշխարհի 108-րդ ռակետ չինացի Վան Սիյուին։
Հայաստանի ներկայացուցիչն առավելության է հասել երկու սեթում՝ 6:3, 7:5: Մրցախաղը տևել է 1 ժամ 34 րոպե։
Էլինա Ավանեսյանի երկրորդ մրցակիցը կլինի աշխարհի 94-րդ ռակետ, բելգիացի Գրետիե Մինենը։
Հոբարթի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։