երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Էդուարդ Սպերցյանը` «Կրասնոդար»-ի 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ

Էդուարդ Սպերցյանը` «Կրասնոդար»-ի 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ:

Սպերցյանը քվեարկության արդյունքում հավաքել է 43,67 տոկոս ձայն ու մեծ առավելությամբ առաջին տեղում է: Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը դարձել է 8 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

  • Կիսվել: