ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էդուարդ Սպերցյանը դուբլ է ձևակերպել «Կրասնոդար»-ի կազմում

Էդուարդ Սպերցյանը դուբլ է ձևակերպել «Կրասնոդար»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Տորպեդո»-«Կրասնոդար» խաղում։

Սպերցյանը 31-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը՝ արդյունավետ օգտագործելով խաղընկերոջ փոխանցումը։ 44-րդ րոպեին էլ նա դուբլ է ձևակերպել տուգանայինից կատարած փայլուն հարվածով։
 

Այս պահին ընթանում է խաղի 2-րդ խաղակեսը։ «Կրասնոդար»-ը հաղթում է «Տորպեդո»-ին 0-2 հաշվով։

«Կրասնոդար»-ն այս պահին 14 միավորով երրորդն մրցաշարային աղյուսակում։

  • Կիսվել: