հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Էդուարդ Սպերցյանի հոբելյանական գոլը նպաստեց «Կրասնոդար»-ի հաղթանակին

Էդուարդ Սպերցյանի հոբելյանական գոլը նպաստեց «Կրասնոդար»-ի հաղթանակին

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց Մախաչկալայի «Դինամո»-ի հետ:

Առաջին կեսի վերջնամասում` 43-րդ րոպեին, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրավեց «Դինամո»-ի դարպասը` խփելով իր հոբելյանական` 50-րդ գնդակը «Կրասնոդար»-ի կազմում: Ռուսաստանի գործող չեմպիոնին հաջողվեց նաև երկրորդ անգամ գրավել մրցակցի դարպասն արդեն  80-րդ րոպեին: 

«Դինամո-Մախաչկալա»-«Կրասնոդար»` 0:2:

Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 26 միավոր: 24 միավորով երկրորդ տեղում ԲԿՄԱ-ն է:

 

  • Կիսվել: