շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵԱ․ Զագրեբում պայքարը սկսում են Արսեն Հարությունյանը, Հրայր Ալիխանյանը և Մուշեղ Մկրտչյանը

ԵԱ․ Զագրեբում պայքարը սկսում են Արսեն Հարությունյանը, Հրայր Ալիխանյանը և Մուշեղ Մկրտչյանը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից մրցագորգ դուրս կգան Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ): 

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը կմեկնարկի քառորդ եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Դանիել Պոպով (Իսրայել) - Էմրահ Օրմանողլու (Թուրքիա) զույգի հաղթողը:

Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիրը Հրայր Ալիխանյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում կմրցի Մուրադ Կուրամագամեդով (Հունգարիա) -  Էրիկ Ռեինբոկը (Էստոնիա) զույգի հաղթողի հետ:

Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում ուժերը կչափի Մոլդովայի ներկայացուցիչ Գեորգի Ռուբաեւի հետ:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Մ23 աշխարհի չեմպիոն Վազգեն Թեւանյանը: 65 կգ քաշայինների ոսկե մեդալի գոտեմարտում Թեւանյանի մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Միխայ Սալիմ Նաիմը:

Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի 79 կգ քաշային Արման Ավագյանը: 

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ), Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանը (97 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

  • Կիսվել: