ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԱ․ Սամվել Սիրամարգյանը դուրս եկավ եզրափակիչ

ԵԱ․ Սամվել Սիրամարգյանը դուրս եկավ եզրափակիչ

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն ապահովեց եզրափակիչի առաջին ուղեգիրը։

Կիսաեզրափակիչում իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամբ առավելության հասավ Չարբախի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մելքումյանի սան Սամվել Սիրամարգյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Նա երեք ռաունդների ընթացքում էլ նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։

Եզրափակիչում Սիրամարգյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն։

  • Կիսվել: