ԵԱ. Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց: Երրորդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստվան Վանզայի հետ եւ հաղթեց 7:5 հաշվով:
Առաջին մրցափուլում 0:3 պարտվելուց հետո Ասլանյանը երկրորդ մրցափուլում զարգացրեց տեմպը եւ պարտերից 4 միավորանոց տպավորիչ գլորում արեց՝ առաջ անցնելով հաշվի մեջ: Վերջին վայրկյաններին 2 միավորանոց գցումով ավելացրեց հաշիվը: Համառ պայքարում գոտեմարտն ավարտվեց 7:5 հաշվով: