ԵԱ․ Հայ պատանի շախմատիստները առաջատարների շարքում են
Հայ պատանի շախմատիստները առաջատարների շարքում են Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։
4 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը ունի 3.5 միավոր և բաժանում է 1-6-րդ տեղերը:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը ունի 3.5 միավոր և բաժանում է 4-8-րդ տեղերը:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Տիգրան Համբարձումյանը և Մանվել Առաքելյանը նույնպես ունեն 3.5-ական միավոր և բաժանում են 3-8-րդ տեղերը:
5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 2-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին:


