շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵԱ. Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

ԵԱ. Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

 Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 60 կգ քաշային կարգում Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ։

Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9։1 հաշվով հաղթանակի հասավ դանիացի Նիկոլայ Մոհամադիի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ լիտվացի Յուստաս Պետրավիչիուսը գորգ դուրս չեկավ վնասվածքի պատճառով։

Կիսաեզրափակիչում Ղարիբյանը մրցելու է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոն Նազարյանի հետ, որը ներկայացնում է Բուլղարիան։

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունգարացի Էրիկ Տորբուի հետ երրորդ տեղի համար պայքարում (3 ապրիլի, 2022)․ Բուդապեշտ -

Արթուր Ալեքսանյանի մրցակիցը առաջին գոտեմարտում վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլին էր։ Արթուրը առանց մեծ ճիգեր գործադրելու հաղթանակի հասավ 3։1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լևայիի հետ։ Ալեքսանյանը հաղթանակի հասավ 7։4 հաշվով։

  • Կիսվել: