ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ձերբակալություն՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի կեղծ տոմսերի դեպքերի բացահայտմամբ

Ձերբակալություն՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի կեղծ տոմսերի դեպքերի բացահայտմամբ

1 անձ ձերբակալվել է Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար, հայտնեցին ՆԳՆ-ից:

«Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

  • Կիսվել: