հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ձեր նվիրումը մշտապես փայլուն օրինակ է հանդիսացել. ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին

Ձեր նվիրումը մշտապես փայլուն օրինակ է հանդիսացել. ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
 
«Երկար տարիների ընթացքում ֆուտբոլի Ձեր նվիրումը մշտապես փայլուն օրինակ է հանդիսացել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին։ Ֆուտբոլիստի և մարզչի Ձեր կարիերայի նվաճումները ոսկե տառերով են գրվել համաշխարհային և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Անգնահատելի է Ձեր ավանդը հայկական ֆուտբոլի մեծ նվաճման՝ Արարատ-73-ի հաղթանակի գործում: Կրկին շնորհավորելով Ձեզ՝ ցանկանում ենք անսպառ առողջություն,տոկունություն և եռանդ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանն օրեր առաջ արժանացավ Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչման։

  • Կիսվել: