Դավիթ Մակյանը դարձել է Եվրոպական ուսանողական խաղերի չեմպիոն
Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացվող Եվրոպական ուսանողական խաղերում չեմպիոն է դարձել Հայաստանի թիմի անդամ, ԵՊԲՀ-ի ներկայացուցիչ Դավիթ Մակյանը։
Նա ոսկե մեդալը նվաճել է կարատե կումիտեի -75կգ քաշային կարգում՝ տանելով 5 հաղթանակ։