հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դավիթ Հովհաննիսյանը՝ Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

Դավիթ Հովհաննիսյանը՝ Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

96 կգ քաշայինների պոկում վարժությունում Հովհաննիսյանը ցույց է տվել 170 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 200 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170 + 200 կգ):

Ավելի վաղ 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Գրան Պրիի բրոնզե մեդալակիր՝ մեծահասակների պայքարում նվաճելով իր առաջին մեդալը:

Երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում ցույց էր տվել 189 կգ արդյունք և կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պոկում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել էր 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 108 կգ-ն:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել նաև Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին կտևի մինչև դեկտեմբերի 14-ը:

  • Կիսվել: