հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր:

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության կիսաեզրափակիչ մենամարտում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափեց բուլղար Ալիակսեյ Ալֆիոռաուի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց մրցակցին` դառնալով բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Բարեղամ Հարությունյանը մրցել էր բուլղար Երգիունալ Սեբահտինին հետ և զիջել էր 4:1 հաշվով: Հարությունյանը դարձել էր Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: Իսկ մինչև 54 կգ քաշային կարգում հանդես եկող Ռուսլան Ասլիկյանը մրցել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Կուզնետցովի հետ և պարտվել` դառնալով բրոնզե մեդալակիր:

 

  • Կիսվել: