երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Արման Մախանովի հետ ու զիջեց նրան` դառնալով աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր:

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:

 

  • Կիսվել: