ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բռնցքամարտիկ Անդրանիկ Մարտիրոսյանը պարտվեց եզրափակիչում

Բռնցքամարտիկ Անդրանիկ Մարտիրոսյանը պարտվեց եզրափակիչում

«Միկա» մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչ մենեմարտերի երկրորդ օրվա ընթացքում Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս եկավ չորրորդ բռնցքամարտիկը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, որը աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկեց ուզբեկ Ֆիրուժոն Սադուլաևի հետ։
60կգ քաշային կարգում երկու բռցքամարտիկներն էլ մինչև եզրափակիչը շատ լավ մենամարտեր էին անցկացրել ու արժանի մրցակիցներ էին եզրափակիչում։ Եվ դա հստակ երևաց առաջին ռաունդի ընթացքում, որը մրցավարները գրանցեցին ուզբեկ բռնցքամարտիկի օգտին՝ 3։2 հաշվով։ Երկրորդ ռաունդում Սադուլաևը նորից առավելության հասավ, այս անգամ 4։1 հաշվով։ Այսինքն, երրորդ ռաունդը վճռորոշ էր։ Եվ ուզբեկ բռնցքամարտիկը կարողացավ պահպանել իր առավելությունն ու հաղթանակ տոնեց։
Հաջորդիվ եզրափակիչ մենամարտ է անցկացնելու Արգիշտի Հակոբյանը, որի մրցակիցն է լինելու բելառուս Իվան Սինյակը։

  • Կիսվել: