ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Բռնցքամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը միջազգային մրցաշարում ապահովել է առնվազն 3 բրոնզե մեդալ

Բռնցքամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը միջազգային մրցաշարում ապահովել է առնվազն 3 բրոնզե մեդալ

Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը ապահովել է առնվազն 3 բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
 
63.5 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ է դուրս եկել Մանվել Պետրոսյանը, 71 կգ-ում՝ Հարություն Հակոբկոխյանը, իսկ 75 կգ-ում՝ Մարատ Միքայելյանը։
 
Մեր հավաքականը այս մրցաշարին մասնակցում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։
 
Մեր բռնցքամարտիկները նախապատրաստվում են նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

  • Կիսվել: