շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի կիսաեզրափակչի համար

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի կիսաեզրափակչի համար

Երևանում ընթացող բնռցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է քառորդ եզրափակչի փուլը: Հայաստանն այսօր կունենա 5 ներկայացուցիչ:

Հաղթանակների դեպքում՝ հայ բռնցքամարտիկները դուրս կգան կիսաեզրափակիչ և կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Այսօր ԱԱ-ում պայքարը կսկսեն Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Հեղինե Պետրոսյանն ու Էլեն Պապյանը: 48 կգ քաշայինների պայքարում Հեղինե Պետրոսյանը քառորդ եզրափակչում կմենամարտի Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլետա Սքարտի հետ, իսկ 54 կգ քաշային Էլեն Պապյանն ուժերը կչափի լեհ Զուզաննա Գոլիբիեվսկայի հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 46 կգ քաշային Առնո Դարչինյանը քառորդ եզրափակչում կմենամարտի Էկվադորի ներկայացուցիչ Զայիր Բոնիլայի հետ: Դարչինյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Վախթանգ Տոդուայի նկատմամբ:

60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը կանցկացնի իր երրորդ մենամարտը. նրա մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Կաուրաուն է:

Այսօրվա մեր վերջին ներկայացուցիչը՝ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանն էլ կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի Զիմբաբվեի ներկայացուցիչ Կրեյն Մոյոյի հետ:

Բոլոր մենամարտերի մեկնարկը 14:00-ին է:

  • Կիսվել: