երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը (67 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ) և Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ)։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021 թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կմենամարտի Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ։

  • Կիսվել: