շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանը հաղթանակով է մեկնարկել

Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանը հաղթանակով է մեկնարկել

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Եվրոպայի փոխչեմպիոնի մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերան էր։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Բազեյանը շատ գրագետ մենամարտ է անցկացրել ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել 5։0 հաշվով։

 
 

  • Կիսվել: