հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Բազկամարտի ԱԱ․ Արման Մրտեյանը՝ աշխարհի եռակի փոխչեմպիոն

Բազկամարտի ԱԱ․ Արման Մրտեյանը՝ աշխարհի եռակի փոխչեմպիոն

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Արման Մրտեյանը երրորդ անգամ դարձել է աշխարհի փոխչեմպիոն։

Մրտեյանը նաև բազկամարտի Եվրոպայի յոթակի չեմպիոն է և հանդես է գալիս մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։

Նշենք, որ բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 59 երկրի ներկայացուցիչներ։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: