կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում, տեղեկացնում են ֆեդերացիայից:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81-64 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին:

Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Գոռ Սիմոնյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` մրցելով Մոլդովայի հետ:

  • Կիսվել: