կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների ընտրանին սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների ընտրանին սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի՝ մինչև 18 տարեկանների հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Բասկետբոլի ֆեդերացիան:

Տղամարդկանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը հուլիսի 24-31-ը Սան Մարինոյում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ 

Հարություն Եսայանի գլխավորությամբ Սան Մարինո են մեկնել բասկետբոլիստներ Տիգրան Մկրտումյանը, Կարեն Մելիքյանը, Վահան Սարգսյան, Գոռ Սիմոնյանը, Միքայել Մինասյանը, Արայիկ Գևորգյանը, Մարատ Միքաելյանը, Յուրա Մելիքյանը, Սամվել Գևորգյանը, Գառնիկ Խաչատրյանը, Ռոմա Սարիբեկյանը, Արթուր Աբրահամյանը:

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Դավիթ Խաչատրյանը:

  • Կիսվել: