շաբաթ, մարտ 30
30 / 3 / 2024
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

Մեր թիմը 100-63 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն։ Խաղում լավագույնը կրկին Անդրե Սպայթ Մկրտչյանն էր։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Ջիբրալթարի և Սան-Մարինոյի հետ:

Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Սան-Մարինոյի ընտրանու հետ:

 

 

  • Կիսվել: