չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
«Բարսելոնան» պատրաստ է գնել Ռեշֆորդի տրանսֆերը, եթե նա համաձայնվի աշխատավարձի կրճատմանը

«Բարսելոնան» պատրաստ է գնել Ռեշֆորդի տրանսֆերը, եթե նա համաձայնվի աշխատավարձի կրճատմանը

«Բարսելոնան» գոհ է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ելույթներից։ Իսպանական Sport.es պարբերականի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնները» դիտարկում են 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» գնելու հնարավորությունը։

Տրանսֆերը կարող է կայանալ, եթե Մարկուսը համաձայնվի աշխատավարձի զգալի կրճատմանը։ «Բարսելոնան» պատրաստ չէ խաղացողին առաջարկել այն ֆինանսական պայմանները, որոնք նա ստացել էր «Մանչեսթեր Յունայթեդում»։

Ռեշֆորդը «Բարսելոնային» է միացել «Մանչեսթեր Յունայթեդից» 2025 թվականի ամռանը՝ վարձակալական հիմունքներով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: