ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բարդ խաղ ստացվեց, հեշտ չէր․ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Բարդ խաղ ստացվեց, հեշտ չէր․ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը  Հայաստանի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում կիսվել է տպավորություններով։

«Խաղը սկսեցինք երեք կենտրոնական պաշտպանով, սակայն չէր ստացվում փոխանցումներ կատարել կիսապաշտպաններին:

Մենք սպասում էինք, որ Հայաստանի հավաքականի դեմ խաղը լինելու է ոգևորիչ, և հայկական կողմը զգացմունքային է խաղալու: Երբ մարզիչը նոր է, դա ևս անդրադառնում է խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բարդ խաղ ստացվեց, հեշտ չէր: Մեր կողմից էլ շատ էին անհատական սխալները, որը պետք է գնահատենք:

Հանդիպման ընթացքում անցանք չորս պաշտպանով սխեմայի, որի արդյունքում կարողացանք խաղի վերահսկողությունը գտնել: Որպես հյուրընկալվող կողմ, կարծում եմ, որ հաղթեցինք ոչ հեշտ պայքարի արդյունքում, ինչի համար ուրախ ենք»,- ասել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Թուրքիայի հավաքականը կամային հաղթանակ էր տարել 2-1 հաշվով։

 

 

  • Կիսվել: