Այսօր մրցագորգ կմտնի մեր երկրորդ հնգյակը
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը մրցեցին Հայաստանի հինգ ներկայացուցիչներ: Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ/, Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ / և Դավիթ Օվասապյանը / 130 կգ / ձախողվեցին և ձեռնունայն կվերադառնան հայրենիք: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Նախնական փուլերում երեք հաղթանակ տանելուց հետո, կիսաեզրափակիչ մտավ Կարապետ Չալյանը / 77 կգ /: Ավաղ, եզրափակիչի համար պայքարում գյումրեցին տանուլ տվեց մրցակցին և այսօր կմրցի «բրոնզի» համար գոտեմարտում:
Այսօր` փետրվարի 11 ին, ասպարեզ կմտնի մեր երկրորդ հգյակը․ Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / , Կարեն Ասլանյանը / 67կգ /, Մարխաս Ամոյանը / 72 կգ / , Ռուբեն Ղարիբյանը / 82 կգ / և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /: