Այսօր մեկնարկում է բռնցքամարտի կանանց ԱԱ-ը
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր երեկոյան տեղի կունենա կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հավաքականը, վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն մրցավայրում է:
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 մարզուհիներով. Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչևա(54 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (63 կգ) և Անի Հովսեփյան (70 կգ):