ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Այս կիլոգրամներով չես կարող պայքարել աշխարհի առաջնության մեդալների համար. Վարազդատ Լալայան

Այս կիլոգրամներով չես կարող պայքարել աշխարհի առաջնության մեդալների համար. Վարազդատ Լալայան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոններ Վարազդատ Լալայանի ու Գարիկ Կարապետյանի համար Եվրոպայի առաջնությունը հաջող էր:

«Այս առաջնությունն ինձ համար ստացված մրցաշար էր, քանի որ հաղթանակի հասա: Կիլոգրամներով արդյունքներս քիչ էր: Այժմ հանգստից հետո աշխարհի առաջնությանը կբարելավեմ արդյունքներս: Այս կիլոգրամներով չես կարող պայքարել աշխարհի առաջնության մեդալների համար: Իմ համար էլ, ֆեդերացիայի համար էլ ուրախալի է, որ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարազդատ Լալայանը:

110 կգ քաշային, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ևս այս մրցաշարը հաջողված է համարում:

«Եվրոպայի այս առաջնությունը գրեթե աշխարհի առաջնության մակարդակն ուներ: Դժվար պայքար ծավալվեց: Բայց շատ հաճելի զգացողություններ ունեի, որ երրորդ անգամ դարձա Եվրոպայի առաջնության չեմպիոն»,-ասաց նա:

 

  • Կիսվել: